HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար՝ Նորագավիթում. 3 վիրավոր, որից մեկը դիմել է փախուստի

Փետրվարի 13-ին՝ ժամը 21.14-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում՝ գազալցակայանի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 15 ԼՍ 382 պետհամարանիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի 68 ՕՍ 777 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1989 թ. ծնված Արամ Մուսայելյանը մինչ փրկարարների հասնելը տարբեր աստիճանի մարմնա­կան վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը գնա­հատ­վել է բավարար: Վարորդ, 1988 թ. ծնված Ա.Կիրակոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

«ԳԱԶ 31»-ի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հրաժարվել է հոսպիտալացումից և դեպքի վայրից դի­մել է փախուստի: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter