HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 1,7 մլն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, 22 դեպքով հաշվարկվել է 1.667.120 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 480.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 22 դեպք, որից 21-ով հաշվարկվել է 1.627.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (2 հաճարենի, 3 հողմատապալ հաճարենի, 1 բոխի, 1 հողմատապալ բոխի, 1 կաղնի, 1 հողմատապալ կաղնի, 1 քամատապալ կաղնի) հաշվարկվել է 738.900 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (0.6 խմ վառելափայտ)՝ 19.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 12 դեպքով (8.91 խմ թափուկ վառելափայտ, 24.1 խմ վառելափայտ, 2.2 խմ շինափայտ) հաշվարկվել է 826.620 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 2 ցցաչոր սալորենի) հաշվարկվել է 42.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։ 

Վայոց ձոր` նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 39.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Կոտայք՝ հողի ապօրինի զավթման, շինարարական աղբի ինքնակամ տեղադրման 1 դեպքով հաշվարկվել է 39.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
Նախկինում արձանագրված՝ թափոնների այրման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 3-ի արդյունքում նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 1-ի արդյունքում խախտում չի հայտնաբերվել, 1-ը կասեցվել է համապատասխան հիմքով։ 2 ստուգում ընթացքի մեջ է։

Երևան՝ նախկինում «Սահակյանշին» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նախկինում «Արման Ասմանգուլյան Բաղդասարի» ԱՁ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Արագածոտն՝ «Շիրառ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ 

Արձանագրված իրավախախտման 2 դեպքով գործերի քննությունն ընթացքի մեջ է։ 

• ԱՆ ԴԱՀԿ է ուղարկվել 1 գործ (80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

• Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.757.471 ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter