HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ինսուլինի բիզնեսը Սամվել Ալեքսանյանի՞նը կմնա, թե՞ Գագիկ Ծառուկյանինը կդառնա

Այսօր հայաստանյան դեղի շուկայում ինսուլին դեղամիջոցի ներկրումը ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Եվ հաշվի առնելով այն, որ տարեցտարի մեր երկրում ինսուլինից կախյալ մարդկանց թիվը գնալով ավելանում է, իսկ դեղն էլ շաքարախտով մարդկանց տրամադրվում է պետպատվերի շրջանակներում, ուստի այս դեղամիջոցի ներկրման համար պետական գնումների մրցույթը հաղթահարելու պարագայում տվյալ դեղներկրողի կայուն եկամուտներն ապահովված են լինում:

Ամենաթարմ տվյալներով, այսօր հանրապետությունում կա 10600 ինսուլինից կախված հիվանդ: ՀՀ բյուջեից նրանց դեղի համար տրամադրվում է տարեկան 500-600 միլիոն դրամ:

Թերեւս այս գումարներն էլ աչքի տակ ունենալով' ժամանակ առ ժամանակ ինսուլինի շուկայում նոր ընկերություններ են ի հայտ գալիս, որոնք ցանկություն են հայտնում այդ դեղամիջոցից ներկրել: Սակայն քանի որ մինչ այդ որեւէ ընկերություն չի կարողացել մրցույթում այնպիսի ցածր գին առաջարկել, ինչպիսին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմն» է տարիներ շարունակ առաջարկել, ուստի Պետական գնումների գործակալության մրցույթներում միշտ այդ ընկերությունն է հաղթել: «Նատալի ֆարմ» ընկերությունը պայմանագիր է ունեցել դանիական հայտնի «Novo Nordisk» ֆիրմայի հետ: Մեկ այլ ընկերություն էլ ներկրում է ամերիկյան «Eli Lilly» - ի արտադրանքը:

Թերթի տեղեկություններով, առողջապահության ոլորտի պատասխանատուները մի քանի ամիս առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել ինսուլին արտադրող մեկ այլ' ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս» դեղագործական ընկերության հետ: Այս տարվա մայիսին Պետական գնումների գործակալությունը այս դեղամիջոցը ներկրելու նոր մրցույթ կհայտարարի, եւ, ամենայն հավանականությամբ, այս մրցույթում հաղթող կճանաչվի Գագիկ Ծառուկյաին պատկանող «Ֆարմ Ադամա» ՍՊԸ-ն: Այս հանգամանքը մի շարք բժիշկների դժգոհությունն է հարուցել, քանի որ նրանք գտնում են, որ «Սանոֆի Ավենտիսը», ի տարբերություն վերոնշյալ 2 ընկերությունների, այնքան էլ ճանաչված չէ եւ ինսուլին արտադրող ընկերությունների շարքերում այնքան էլ առաջատար դիրքեր չի զբաղեցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter