
Սկսվում է «Արմավիր բժշկական կենտրոնի» տնօրենի դեմ քրեական գործով դատավարությունը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 16-ին կսկսվի «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նշան Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) և 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն):
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում ենք, որ 2010-2011թթ. թվով 3 քաղաքացիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Արմավիրի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Արմավիրի մարզպետին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավախախտումները բացառելու համար»,- հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել