HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության

Հուլիսի 30-ին Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ Դաշնային խորհրդարանում, Արցախի Հանրապետության պատվիրակության պատվին Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ պատգամավորներ Թրենտ Զիմերմանի և Ջոել Ֆիթցգիբոնի կողմից կազմակերպվել է ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ութ մշտական հանձնաժողովների նախագահներ և նախարարներ։

Պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիթցգիբոնը ողջունել են Արցախի Հանրապետության պատվիրակության այցը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կստեղծի ապագայում Ավստրալիայի և Արցախի միջև կապերի խորացմանը, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։ Տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Պատասխան խոսքում արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել Դաշնային խորհրդարանում կազմակերպված նման ջերմ ընդունելության համար և ներկայացրել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում արձանագրված արդյունքներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական ու իրավական ասպեկտներին և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշմանը։

Ընդունելության ընթացքում  Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և Արցախի  Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը անդրադարձ են կատարել  Արցախի և Ավստրալիայի միջև տարբեր մակարդակներով համագործակցության զարգացման հնարավորություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter