HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը փոխհատուցեց լրագրողների կրած վնասը

Աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում ԶԼՄ-ի եւ պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունների պատմության մեջ: 2004 թվականին Երեւանի քաղաքապետարանի դեմ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության սկսած դատական գործընթացը բաց տեղեկատվության չտրամադրման համար ավարտվեց լրագրողների հաղթանակով:

Դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրեց տրամադրել պահանջված հանրային փաստաթղթերը (նախկին քաղաքապետերի որոշումները Օպերայի այգու հողահատկացումների մասին), իսկ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը` 300.000 դրամ վճարել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին պաշտոնատար անձի ապօրինի գործողությամբ (անգործությամբ) պատճառված վնասի համար: 

2006թ. հունիսի 16-ին «Հետաքննող լրագրողներ»-ը ստացավ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության թողարկած փոխանցելի մուրհակը` 300.000 դրամ գումարով: 

Այս նախադեպը պետք է օրինակ լինի թե՛ լրագրողների համար, ում մերժում են տեղեկություններ տրամադրել, եւ թե՛ պետական պաշտոնյաների, ովքեր կամայականորեն հրաժարվում են տրամադրել հանրային փաստաթղթերը: Այսուհետ չինովնիկները պետք է իմանան, որ ցանկացած լրագրողի կամ քաղաքացու պահանջած տեղեկությունը չտրամադրելը կարող է նյութապես վնասել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին: 

Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter