HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ` առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հայաստանի տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              11.40C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          26.70C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը, տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter