HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Հուլիսի 31-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին համահունչ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նաև պաշտպանության բնագավառում, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում: Ընդգծվել է, որ այս տարվա ապրիլին Երևանում երկու պետությունների պաշտպանության նախարարների կողմից ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո առկա է մեծ ներուժ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու համար:

Դեսպան Կոպեցկին վստահեցրել է, որ չեխական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել համագործակցությունը՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter