HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ զինծառայողներն «Ալաբինո» զորավարժարանում պատրաստվում են միջազգային մրցումներին

Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձևի մասնակցության վիճակահանությունը:

Ինչպես հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը, Հայաստանի զինված ուժերը ներկայացնող խոհարար-զինծառայողները մրցույթի առաջին փուլում ուժերը կչափեն Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերի հետ: Հայ խոհարարները պատրաստվում են մրցավարական կազմին ներկայացնել ազգային կերակրատեսակներ: Նույն օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի վիճակահանությունը: Այս մրցաձևում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող ռազմական ոստիկանների թիմը հանդես կգա երկրորդը: «Կարգապահության պահապան» մրցաձևը բաղկացած է չորս փուլերից` հրաձգություն, արգելագոտու հաղթահարում, պարեկային խմբերի մրցարշավ ավտոմեքենաներով և բնական արգելագոտիների հաղթահարման թիմային մրցարշավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter