
Համահայկական ամառային յոթերորդ խաղերի մասնակիցներն ու պատվիրակությունները կազատվեն պետական տուրքից
Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Նման որոշում կայացրեց Կառավարությունն այսօրվա նիստին՝ Արտաքին գործերի նախարարության առաջարկով։
Համահայկական ամառային յոթերորդ խաղերը կկայանան օգոստոսի 6-17-ը։ Բացումը տեղի կունենա Արցախում՝ Ստեփանակերտում։
Լուսանկարը՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել