HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ անշարժ գույքը՝ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնին։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նպատակահարմար չէ շարունակել ՊՈԱԿ-ի գործունեությունը։ Նաև ընդգծել է, որ ՊՈԱԿ-ը լուծարվում է վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի հանձնարարականով, որը վերաբերում էր պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացնելուն։ «Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով»,- հայտնել է նախարարությունը։

Նշենք, որ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»-ը իրականացնում է բույսերի պաշտպանություն ու կարանտին, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրեր, բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրություն, հակաանասնահամաճարակային միջոցառումներ, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացում, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter