HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի պահպանման համար Կառավարությունը 14 միլիոն դրամ հատկացրեց

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ) պահպանման և զարգացման համար Կառավարությունը մոտ 14 միլիոն դրամ հատկացրեց։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ 2015 թվականի հունվարին Մանկավարժական համալսարանը հիմնադրել է «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ը, իսկ 2018 թվականին Շախմատի հետազոտական կենտրոնի և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա ստեղծվել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որի առաքելությունն է բացահայտել շախմատի ներուժը, դրա իրացման հնարավորությունները։

Այս տարվա փետրվարին ԿԳՆ-ի գիտության կոմիտեի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր, որով պետք է իրականացվի «Շախմատ» ԳՀԻ ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի ներդրման գործընթաց և հետազոտություններ՝ շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ։ Այդ նպատակով «Շախմատ» ԳՀԻ-ին հատկացվել էր 11 միլիոն դրամ։ Սակայն գումարը բավարարել է մինչ մայիս ամիսը, և հետագա գործունեության համար հաշվարկվել է մոտ 14 միլիոն դրամ լրացուցիչ ծախս, որն այսօր Կառավարությունը հատկացրեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter