HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինության» աշխատողների վերջնահաշվարկի համար գումար հատկացվեց

Կառավարությունը լուծարվող «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար 21 միլիոն դրամ հատկացրեց։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ գումարը ուղղվելու է ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացին։ Մասնավորապես՝  կազմակերպության աշխատողների վերջնահաշվարկին, արձակման նպաստին։ Թեև այդ նպատակով հատկացվել է 76 միլիոն դրամ, սակայն առկա է 21 միլիոն դրամի չափով չբավարարող մաս, որը Կառավարությունը որոշեց հատկացնել պետական բյուջեից։

Նշենք, որ Կառավարությունը ՊՈԱԿ-ը լուծարելու որոշում կայացրել էր մարտի 29-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter