HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների համալրման համար 1,5 միլիարդ դրամ հատկացվեց

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների համար պետական բյուջեից հատկացնել 1,5 միլիարդ դրամ, իսկ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպման համար՝ 180 միլիոն դրամ։

Նախագիծը Կառավարություն էր ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։

Ըստ նախարարության՝ Կառավարության պահուստային ֆոնդի գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները անբավարար են, անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ նախատեսել՝ հաշվի առնելով Կառավարության և վարչապետի որոշումների, նախագծերի պարտավորությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter