HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը Գյումրիում բացվող ավտոմաքսատան համար տարածք և գումար հատկացրեց

Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրացված Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21 հա հատուկ նշանակության հողատարածքը ամրացրեց Պետական եկամուտների կոմիտեին։

Ինչպես նշվում է Կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ այնտեղ հիմնվելու է ավտոմաքսատուն, որտեղ իրականացվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ որոշեց ավտոմաքսատան գործունեության համար հատկացնել 181 միլիոն դրամ։ Դրանից 34 միլիոն դրամը կնախատեսվի նախագծահետազոտական ծախսերի, 125 միլիոն դրամը՝ վարչական սարքավորումների, 15 միլիոն դրամը՝ ընդհանուր բնույթի այլ ծառայությունների, իսկ 7 միլիոն դրամը՝ մասնագիտական ծառայությունների համար։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ այս նախագծի արժեքը մոտ 2.2 միլիարդ դրամ է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՊԵԿ նախագահին տեղեկացրեց, որ ժամանակը սուղ է, և հույս ունի՝ ՊԵԿ-ը հրատապ կերպով Կառավարություն կներկայացնի մաքսատան շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար նախագիծ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Դավիթ Անանյանին խնդրեց ուշադիր լինել հակահրդեհային իրավիճակից խուսափելու համար։ Ասաց՝ այժմ ամեն օր անցնում է Նորագավիթում գտնվող ավտոմաքսատան կողքով և ահռելի թվով մեքենաների կուտակումներ նկատում։ «Եթե մեքենաներից մեկի հետ մի բան պատահեց, մեծ աղետ կունենանք, որովհետև այնտեղ այդքան ժողովուրդ է հավաքվում, երևի այնտեղ պետք է հեռու կանգնեն, ինչ-որ բան պետք է մտածել դրա մասին»,- նշեց նախարարը և հավելեց, որ պետական այն կառույցները, որտեղ մարդկային մեծ կուտակումներ են լինում, պետք է տեղափոխել քաղաքից դուրս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter