HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության ներկայացուցչին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Արտակ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին:

Ա. Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է գնահատել կազմակերպության դրական դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի ու արցախցիների մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում:

Գ. Ղազարյանը նշել է, որ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը նպաստելն է: Նա հավաստիացրել է, որ Միությունը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ:

Նրանք քննարկել են մեկ ամիս առաջ Կալիֆորնիայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր՝ պայմանավորվելով շարունակել համապարփակ խորհրդակցությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter