HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժինը:

Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական  զորակոչերից խուսափելու համար Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter