HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 4-ին երթևեկությունը Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի ուղղությունից

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար: Այս մասին հայտնում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝
·         Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
·         Երևան-Արաքս-Երևան
·         Աբովյան-Ալմաստ-Շորժա
·         Երևան-Երասխ-Երևան
Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter