HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատի մարզպետին հատկացվում է 400 լիտր բենզին, որից 60 լիտրը՝ տնից աշխատավայր երթևեկելու համար

Արարատի մարզպետարանի ծառայողական ավտոմեքենաներից օգտվում են մարզպետ Գարիկ Սարգսյանը և գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը: Մարզպետի ծառայողական ավտոմեքենան «TOYOTA» մակնիշի է, իսկ գլխավոր քարտուղարինը՝ «ВАЗ 2106»: Նշենք, որ մարզպետարանում գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև հուլիսի 10-ը թափուր է եղել:

Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի համար ամսական հատկացվում է 400 լիտր բենզին, որից՝ 60 լիտրը տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար:

«Մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ ծառայողական պարտականությունների կատարման համար ամսական հատկացվում է վառելիք, որը օգտագործվում է նաև տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար»,- «Հետք»-ին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Մարզպետարանի 8 աշխատակիցներ մարզի բնակիչներ չեն: Վերջիններիս տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ փոխադրումը կատարվում է անձնական միջոցներով՝ առանց փոխհատուցումների:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter