HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետը պարգևատրել է հայեցողական պաշտոն զբաղեցնողներին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հերթական անգամ առատաձեռն է գտնվել մարզպետարանի հայեցողական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ և եռամսյա կտրվածքով պարգատրել է իր խորհրդականներին, օգնականներին և մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի օգնականին: Նշված անձինք պարգևատրվել են «հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»: Իսկ, թե ինչ հատուկ աշխատանքներ են կատարել՝ հանրությանն անհայտ է:

Ուշագրավն այն է, որ մարզպետի երկու խորհրդականները՝ Վահե Դավթյանը և Նվեր Պետրոսյանը, պարգևատրվել են ամսական աշխատավարձի 100 %-ի չափով՝ 314.165 դրամ: 100 %-ի չափով են պարգևատրվել նաև մարզպետի օգնականներ Խաչիկ Ինջյանը և Արմինե Գալստյանը, համապատասխանաբար` 297.630 և 186.000 դրամ (Արմինե Գալստյանն աշխատում է մեկ դրույքից պակաս), իսկ փոխմարզպետի օգնականը՝ 80 %-ի չափով՝ 119.000 դրամ:

Մարզպետարանի այլ աշխատակիցներ ևս եռամսյա կտրվածքով պարգևատրվել են, սակայն՝ գլխավոր քարտուղարի իրավական ակտերով, ինչը չի հրապարակվում մարզպետարանի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter