HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին (տեսանյութ)

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։  Ոստիկանության պետ Վալերիյ  Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝  կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Մեկնաբանություններ (1)

Հրաչ Հարությունյան
Առայժմ համոզիչ չէ ոստիկանության կողմից հայտարարված վարկածը այն առումով, որ Եռաբլուրում պղծվել են կոնկրետ ապրիլյան պատերազմում զոհվածների շիրիմները: Թող այդ կինը պատահականորեն՝ ոչ ապրիլյան պաետարազմի մասնակցի, այլ մեկ ուրիշի վրայից էլ ,,անեծք հաներ,, ինճպես մյուս գերեզմանոցներում: Բացահայտեք իրական հանցագործներին պարոնայք ոստիկաններ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter