HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով 2 անձ է կալանավորվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։

Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի Տրանշ 1 հատվածում ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կողմից ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով մեկ այլ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման կեղծ հարկային հաշիվներ ձեռք բերելու մասին, որոնք ներառվել են ընկերության համախառն եկամուտներում և արտացոլվել ընկերության կողմից օրենքով սահմանված կարգով ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում

Նշված գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Քննության արդյունքներով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ նշված ընկերություններին առաջադրվել են ընդհանուր 519.868.422 դրամի հարկային պարտավորություններ, որից հարկերը կազմում են՝  65.493.332 դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթակապալառու ընկերության տնօրենին և նշված ընկերությանն առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրած ընկերության տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter