HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ» Խաչիկ Մանուկյանի «Լուսակերտի» բաժնետոմսերի որքա՞ն մասն է վաճառվում

«Լուսակերտի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հաստատեց, որ առաջիկայում պատրաստվում է «Դվին» կոնցեռնի մաս կազմող «Գետամեջ» ընկերությանը վաճառել «Լուսակերտի» բաժնետոմսերի մի մասը, սակայն հրաժարվեց ասել, թե որ մասը: «Բայց խի՞ ասեմ քանի տոկոսը: Բաժնետոմսերի մի մասը ես ընդեղ եմ հլը: Որոշումը դեռեւս վերջնական չի, սակայն ամեն ինչ պատրաստ է դրան, եւ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ»,-ասաց Մանուկյանը: Իսկ թե ինչով է պայմանավորված այս որոշումը, պատասխանեց. «Ավելի լավ չի՞ երկու-երեք հոգով բիզնեսն անենք. իրար օգնելով, լուրջ ներդրումներ անելով' բիզնեսն ավելի զարգացնենք, քանի որ լուրջ նկատառումներ ունենք էդ բիզնեսը ստեղ կայացնենք»: Խաչիկ Մանուկյանի խոսքով' այդ գործարքով ընդամենը տեղի է ունենալու թռչնի մսի արտադրության զարգացում, քանի որ «Գետամեջ» ընկերությունը հիմնականում մասնագիտացված է թռչնի մնի արտադրության ուղղությամբ եւ ոլորտում լավ մասնագետներ ունի: Պատգամավորը նաեւ հերքեց այն լուրերը, թե ինքը բաժնետոմսերի մի մասը վաճառում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջերս կայացրած տուգանքը վճարելու պատճառով:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Խաչիկ Մանուկյանը եւս մի փորձ էր արել «Լուսակերտը» վաճառելու, այն ժամանակ գնորդը «X գրուպն» էր' հանձին Խաչիկ Խաչատրյանի, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: Երկրորդ փորձեը, փաստորեն, ավելի հաջողված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter