
Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին (տեսանյութ, լուսանկարներ)
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել են «Nissan Patriot» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել