
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Շնող գյուղ տանող ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է, իրականացվում են աշխատանքներ: Այլընտրանքային է Թեղուտ գյուղի ավտոճանապարհը:
***
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
- Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
- Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել