HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափման աշխատանքներ՝ Լոռու մարզում

ԱԻ նախարարի հրամանով 2019 թվականի օգոստոսի 1-7-ը Լոռու մարզ է գործուղվել Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Փրկարարները համատեղ` ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների ուժերով և միջոցներով իրականացնելու են քարաթափման աշխատանքներ՝ համագործակցելով Լոռու մարզի շտապ օգնության, ոստիկանության, ճանապարհաշինական, կոմունալ և այլն ծառայությունների հետ:

Տեղում իրականացվել են աշխատանքներ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 3-րդ, 5-րդ և 7-րդ կիլոմետրերի, դեպի Շնող բնակավայր տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածներում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter