HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ ԱԳՆ ղեկավարը ելույթով հանդես է եկել Ավստրալիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

Օգոստոսի 3-ին Ավստրալիա աշխատանքային այցի վերջին օրը արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը ժամանել  է  Մելբուրն։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ պատվիրակության անդամներն այցելել  են Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի, հանդիպել եկեղեցու հոգևոր հովիվ  Խաչեր  քահանա Հարությունյանի և  եկեղեցու  ծխական  խորհրդի  անդամների հետ։ Պատվիրակությունը  նաև  այցելել  է Մելբուրնի  հայկական Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Ագինյան դպրոցներ։

Նույն օրը Հայ կենտրոնում տեղի է ունեցել արցախցի պաշտոնյաների հանդիպում Մելբուրնի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել  է Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն»  խորագիրը կրող տեսաֆիլմը։

Հանդիպմանն ունեցած իրենց ելույթներում Արցախի ԱԳ նախարար Մասիս  Մայիլյանը և  ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին, անվտանգային, ներդրումային  և  ներքին  քաղաքականությանը  վերաբերող  հարցերին։

Բանախոսները շնորհակալություն են հայտնել Հայ Դատի Ավստրալիայի  հանձնախմբին և բոլոր աջակիցներին՝ արդյունավետ և հաջողված այցի կազմակերպման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter