
Արթուր Մկրտչյանն ընտրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի 6 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Պետիկի Մկրտչյանին: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Դատարանի նախագահի ընտրության հարցն ընդգրկվել էր նիստի օրակարգ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք է կազմակերպվի մեկամսյա ժամկետում (պաշտոնը թափուր է 2019 թվականի հուլիսի 11-ից):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել