HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին մրցափուլը

Օգոստոսի 4-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ մրցափուլի մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, արգելագոտու ստուգողական կետերում նշումներ կատարել քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի  է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմորոշվելու հմտությունները:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին մրցափուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Իրանի, երրորդը՝ ՌԴ զինծառայողները:

Առջևում են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի շրջանակում անցկացվող «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter