
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։
Երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվեց հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես եկավ ելույթով։
Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։
Մեկնաբանել