
Էդմոն Մարուքյանը վարչապետին խնդրել է տրամադրել գաղտնի զեկույցը
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնել է, որ դիմել է վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։
Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:
Հղում անելով «Աժ կանոնակարգ» օրենքին` Մարուքյանը նշել է, որ փաստաթղթին կծանոթանա ԱԺ հատուկ գաղտնիության ռեժիմով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել