HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրասնոյարսկի երկրամասում ուժգին պայթյուն է որոտացել հրետանային զինամթերքի պահեստում

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջնում պայթյուն է տեղի ունեցել ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման պահեստներից մեկում: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով արտակարգ իրավիճակների տարածքային ծառայությանը, գրում են, որ հրետանային պահեստում կարող են լինել 40 հազար արկեր, այդ թվում՝ 152 մմ և 125 մմ տրամաչափի: 

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով 13:00-ին: Զինամթերքի պահեստը գտնվում է Կամենկա գյուղի մոտակայքում, պայթյունից հետո գյուղի բնակիչները տարհանվել են: Կամենկայից բացի տարհանվել են նաև երեք հարակից բնակավայրերի բնակիչները՝ ընդհանուր 3000 մարդ:


Ականատեսներն արձանագրել են պայթյունի պահը / © РБК

Տարհանումը կազմակերպվել է պայթյունից 20 կիլոմետր շառավիղով, քանի որ ըստ արտակարգ իրավիճակների տարածքային ծառայության ներկայացուցչի՝ նկատվել են մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա նետված բեկորներ:

ТАСС-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, որից 4-ը՝ զինծառայողներ: Վիրավորներից 4-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մյուս 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության ներքո:

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն էլ հայտնում է, որ պայթյունի պատճառը եղել է զինամթերքի մոտ բռնկված վառոդի լիցքերը:

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter