HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում, Շիրակում ու Տավուշում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր (տեսանյութ)

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։

Այս համատեքստում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել։ 55 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի բաժիններ բերման է ենթարկվել 20 անձ։ 

Ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները բացահայտել են հանցագործության դեպքեր, հայտնաբերել՝ անհետ կորած համարվող մեկ անձի։ 
Օգոստոսի 4-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև Շիրակի ոստիկանները։ Նրանք ստուգման են ենթարկել 131 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 50 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

Տարբեր կասկածանքներով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 30-ից ավելի անձ։ Նախկինում դատապարտված 26 անձի հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ, ստուգվել են 20-ից ավելի բնակության հասցեներ։ 

Տավուշի ոստիկանների իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում էլ ոստիկանության Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 9 անձ։

Ոստիկանության Իջևանի բաժին է բերվել երկու, Տավուշի բաժին՝ երեք հանցավոր հեղինակություն, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 49 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ 
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter