
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի և Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է»
Այսօր օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման նախօրյակին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման նախօրյակին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արցախցիների հետ հանդիպման մասին մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Մեկ ժամից ավել տևած ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի և Արցախի ռազմավարական նպատակների, Արցախում կայանալիք ընտրությունների, սպաների բնակարային խնդիրների և այլնի մասին:
«Համահայկականության տրամաբանությունը կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե հենվենք համահայկական մի քանի առանցքային կոնսեսուսների՝ համաձայնությունների վրա»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ վարչպետը թվարկեց դրանք․
1․ Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի գործիքակազմից: Մենք իրար մեջ հարցեր լուծելիս բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, ովքեր բռնությունը դիտարկում են որպես ներհայկական հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր անկյունաքարային դրույթը դառնա: Բացառությունը միայն օրինական բռնությունն է,
2․ ժողովրդի կամարտահայտումն է, և Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին ՀՀ-ն հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և լեգիտիմ իշխանության ձևավորող,
3․ Հայաստանի և Արցախի ժողովրդի ինքնիշխանությոևնը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն հանդես գալ որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան իշխանությունների կոշտ հակազդեցության,
4․ ՀՀ-ն և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, և այն պետք է արմատախիլ արվի, ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի,
5․ օրենքի առաջ հավասարությունը պետք է դառնա առանցք: ՀՀ-ում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ,
6․ Արցախի հարցի կարգավորման, բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, և բանակցությունների արդյունքում ընդունված որևէ լուծում կարող է դիտվել միայն ՀՀ-ում և Արցախում ժողովրդի հավանության դեպքում:
Փաշինյանից առաջ ելույթ ունեցավ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի տարբեր կուսակցություններ և քաղաքական ուժեր: Ստեփանակերտի գլխավոր հրապարակից մերթընդմերթ հնչում էին «Բակո, հեռացիր» և «Բաբայան» վանկարկումները:
Մեկնաբանել