Փոփոխություն՝ Երևանի ավագանու կազմում
Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր գումարված Երևանի ավագանու նիստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել