HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ին ազդարարվել է «Կարգապահության պահապան» և «Դաշտային խոհանոց» մրցաձևերի առաջին մրցափուլերի մեկնարկը: Մասնակից թիմերը կրակային վարժություններ են կատարել զորավարժարանի հրաձգարաններում: «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը «Մակարով» տեսակի ատրճանակով և ԱԿ - 74 ինքնաձիգով խոցել է տարբեր հեռավորության վրա տեղադրված բոլոր թիրախները: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ:

Օգոստոսի 7-ին կանցկացվեն մրցաձևերի հաջորդ մրցափուլերը և թիմերը կանցնեն հիմնական վարժանքների կատարմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter