HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կկառուցվի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն

Երևանի ավագանին այսօր միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը:

Տեղում՝ Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում, նախատեսվում է կառուցել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքերով՝ կենտրոնը կառուցելու որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում:

Քաղաքապետն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ և ընդհանուր օգտագործման գոտիները:

«Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով՝ նաև թանգարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Լուս.՝ Սամվել Սևադայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter