HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խնդիրներն ու լուծումները․ քննարկում

Մարդու իրավունքները փակ հաստատություններում. այսօր քննարկում ենք Հայաստանի «փակ քաղաքներում»` հոգեբուժարաններում տիրող իրավիճակը։

Քննարկմանը մասնակցում են առողջապահության նախարարության բուժվարչության պետ Լուսինե Քոչարյանը, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Արարատ Վարդանյանը, «Գյումրու հոգեկան առողջության կենտորնի» տնօրեն Նադյա Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության գլխավոր առաջատար մասնագետ Վահե Հարությունյանը: 

Քննարկումն իրականացվում է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ։ Քննարկման ամբողջական տարբերակը, որն ուղիղ եթերով հեռարձակվել է, կարող եք դիտել այստեղ։

Հաղորդումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հանրային լրագրության ակումբի տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter