HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի օդանավակայաններում 2019թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով

Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով: Այս մասին ասվում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում

2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղևոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղևոր:

2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5 տոկոս:

 
Ուղևորների թիվը 2018թ. հուլիսին
Ուղևորների թիվը 2019թ. հուլիսին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց» 300,674 356,934 18.7%
«Շիրակ»

17,898

14,949 -16.5%
Ընդամենը 318,572 371,883 16.7%

Ըստ հաղորդագրության՝ տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1,692,494 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 7.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter