HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել

Երեկ ես դիմում եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։

Լինելով «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ։ Այսօր համարում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Վարդան Օսկանյան
12-ը փետրվարի, 2012 թ.

 

Մեկնաբանություններ (1)

sargis
Պարոն Օսկանյանը եթե ժամանակին կարդացած լիներ ,,Գևորգ Մարզպետունի,, վեպը, ապա այս քայլին չէր դիմի`անդամագրվել ԲՀԿ-ին, քանի որ, պարոն Օսկանյան, մի ծաղկով գարուն չի գա, այսինքն Ձեր միջոցով Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա որևէ բան անել, Դուք շատ քիչ ես եղանակ ստեղծելու համար, որ Քոչոն ձեր միջոցով կարողանա իր կամքը թելադրել որևէ հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter