HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»-ը միացավ «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա»-ին

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացավ «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա»-յին: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Նշենք, որ այն գործում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո։

«Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը դարձավ «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»-ի իրավահաջորդը։

«Միացմամբ այս երեք անսամբլները կունենան Երևանի կենտրոնում մշտական հասցե, փորձատեղ և համերգային դահլիճ, ինչը ևս առավել արդյունավետ կդարձնի նրանց աշխատանքը: Այս պարագայում ֆիլհարմոնիան կունենա համերգներ կազմակերպելու և' իր դահլիճում, և' մարզերում, լրացուցիչ ստեղծագործական և ֆինանսական ռեսուրսներ»,-հայտնել է նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում» ընդգրկված է երեք անսամբլ /«Հայաստանի ազգային նվագարաններ»,  Գուսանական և  «Ակունք» համույթները/, որոնց գործառույթները նման են ֆիլհարմոնիայի գործառույթներին: Այդ իսկ պատճառով, նախարարությունը ակնկալում է միացմամբ ուժեղացնել, ավելի արդյունավետ է դարձնել այդ կազմակերպությունների աշխատանքները։

 

Գլխավոր լուսանկարում՝ «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա»-ն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter