HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով 33,5 միլիոն դրամ հատկացվեց

Կառավարությունը որոշեց 33,5 միլիոն դրամ հատկացնել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ դեղերը ՊՈԱԿ-ը ձեռք է բերելու միջազգային գնումների գործակալից։ 

Հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով՝ ՊՈԱԿ-ը միջազգային գնումների գործակալներին առաջարկել է ներկայացնել գնային առաջարկներ, սակայն միայն մեկից է ստացել գնային առաջարկներ: 

Միջազգային գործակալից դեղերը գնելու մատակարարման համար հիմք են ընդունվել նաև մասքավճարները, բրոքերային (մաքսային ձևակերպման) վճարները, ինչպես նաև՝ տեղափոխման և պահպանման ծախսերը:

Ծախսերը հաշվարկվել են առավելագույն գներով, այդ իսկ պատճառով կատարվելիք փաստացի վճարումներից տնտեսված գումարները ՊՈԱԿ-ը պարտավորվել է վերադարձնել պետական բյուջե:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter