HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 մլն դրամ՝ Վրաստանից ժամանած երեխաների ամառային ճամբարի ծախսերի փոխհատուցմանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 14 միլիոն դրամ հատկացնել Վրաստանից ժամանած 10-18 տարեկան երեխաների՝ «Թումո» կենտրոնում կազմակերպված ամառային ճամբարի ծախսերի փոխհատուցմանը։

Գումարը կտրամադրվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման տնտեսված գումարից։

Նախարարությունը հայտնել է, որ Երևանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հուլիսի 22-ից 27-ը կազմակերպել է ամառային ճամբար 10-18 տարեկան երեխաների համար: Այն ներառել է դասընթացներ «Երաժշտություն», «Եռաչափ մոդելավորում», «Ծրագրավորում», «Ռոբոտաշինություն», «Գրաֆիկական դիզայն», «Նկարչություն», «Լուսանկարչություն» ուղղություններով: 

Վրաստանից 50 երեխաների մասնակցությունը եղել է Հայաստանի և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների հանդիպման ընթացքում։

Ճամբարին մասնակցության համար մեկ անձի փաթեթի գումարը կազմել է 216 հազար դրամ, 55 հազար դրամ էլ՝ մեկ անձի մեկ շաբաթյա կացության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։