HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. կա 2 զոհ

Օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը: 

Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter