Գումար հատկացվեց 30 վետերանի առողջարանային բուժման ուղեգրերի նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Հայրենական մեծ պատերազմի 30 վետերանի առողջարանային բուժման ուղեգրերի ձեռքբերման համար գումար հատկացնել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով այդ նպատակով կառավարության պահուսային ֆոնդից հատկացվեց 4,3 միլիոն դրամ։
«Նախագծի ընդունումը նաև գնահատանքի մի փոքր քայլ է վետերանների վաստակը գնահատելու և նրանց բարոյական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առումով»,-հայտնել է նախարարությունը։
Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ մայիսի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 350 վետերան կա։ Նրանց տարիքը՝ 93-ից 100 է և բոլորն էլ ունեն առողջական ու սոցիալական խնդիրներ, սակայն նրանց ավելի քան 90%-ն ի վիճակի չէ ինքնուրույն առողջարան մեկնելու։ Այդ իսկ պատճառով նախարարությունը նախատեսվում է հանգստի և առողջության վերականգնման նպատակով «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ գումար տրամադրել 30 վետերանի առողջարանի անվճար ուղեգիր հատկացնելու համար համար:
«Միաժամանակ, պետք է նշել, որ 2017 թվականին վետերաններին հատկացվել էր 50 անվճար ուղեգիր, իսկ 2018 թվականին չի հատկացվել»,-կառավարությանը հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել