HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի մարզահամերգային համալիրի տարածքում

Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը։

Արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվեց 3,2 միլիոն դրամ։ Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության անդամներին հայտնեց, որ Կարեն Դեմիրճյանի արձանը համալիրի տարածքում տեղադրելու առաջարկը եղել է Դեմիրճյանի ընտանիքի կողմից։ Նախարարը նաև հաղորդեց, որ արձանը քանդակելու համար անհրաժեշտ է լինելու 54,2 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշիյանը հայտենց, որ արձանը նախնական նախատեսված էր տեղադրել Մաշտոցի պուրակում, սակայն այդ տարբերակը այդքան էլ ընդունելի չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter