HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Արցախի դպրոցականները կմասնակցեն շախմատի աշխարհի մրցումներին

Կառավարությունը  14․8 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի և Արցախի դպրոցականների շախմատի աշխարհի մրցումներին մասկացնելու նպատակով։

Նախարարությունը հայտնել է, որ 2011թ. սկսած Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան անդամակցում է Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիային (ISF-ին), իսկ 2013թ. մասնակցում է տարբեր մարզաձևերից Դպրոցականների աշխարհի առաջնություններին:

2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի կողմից Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին:

Այն անցկացվելու է սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձոր քաղաքում: Հայաստանից և Արցախից ևս մրցումներին մասնակցում են դպրոցականներ, որոնց ծախսերը հոգալու համար կառավարությունը գումար հատկացրեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter