HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3.3 մլրդ դրամ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցմանը

Կառավարությունը այսօվա նիստին որոշեց 3.3 մլրդ դրամ հատկացնել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար։ Նշենք, որ ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով «Levantina Ingenieria Y Construccion S.L» կազմակերպության հետ հուլիսի 16-ին կնքվել է պայմանագիր, որով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2.5 մլրդ դրամի չափով, ինչպես նաև այս տարի նախատեսվում է կատարել վճարումներ շինարարական աշխատանքների համար մոտ 2 մլրդ դրամի չափով։

Սակայն 2019 թվականի բյուջետային տարվա կտրվածքով կապիտալ ծախսերի համար հաստատված վարկային միջոցները բավարար չեն այս վճարային պարտավորությունները կատարելու համար։

Նախարարությունն ընդգծել է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման համար ֆինանսական միջոցները նախատեսվել են դեռևս 2019 թվականի բյուջետային հայտով, սակայն հաստատման դրանք փուլում նվազել են։ Այդ իսկ պատճառով նախարարությունը կառավարությանն առաջարկել էր փոփոխություն կատարել պետական բյուջեում և իրենց 3,3 միլիարդ դրամ հատկացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter