HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի թվով 3 դպրոցում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» ծրագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում Երևանի թիվ 6, 60 և 119 դպրոցներում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» առաջին և երկրորդ աստիճանների ծրագիրը:

Գերմաներենի խորացված ուսուցումը թիվ 6 և 60 դպրոցներում կիրականացվի 3-9-րդ, իսկ թիվ 119 դպրոցում' 10-12-րդ դասարաններում: Թիվ 6 և 60 դպրոցների աշակերտները հնարավորություն կստանան «Գերմաներենի դիպլոմ-առաջին» քննություն հանձնել ավարտական 9-րդ դասարանում: Այնուհետև թիվ 119 դպրոց տեղափոխվող աշակերտները, ավարտելով 12-րդ դասարանը, կհանձնեն «Գերմաներենի դիպլոմ-երկրորդ» քննությունը:

Այդ քննությունը բավարարում է ԳԴՀ համալսարաններ ընդունվելու համար անհրաժեշտ լեզվական իմացության պահանջը, ինչն, ըստ Արմեն Աշոտյանի, ծրագրի ամենակարևոր կիրառական ցուցանիշն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև գերմաներենի ուսուցիչների վերապատրաստում:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակայություններից մեկը շարունակում է մնալ կրթական համակարգի միջազգայնացումը, ինչպես նաև լավագույն փորձի ներմուծումը Հայաստան»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա հավելել է, որ ԿԳՆ-ն կարևորում է օտար լեզուների, այդ թվում նաև գերմաներենի ուսուցման որակի բարելավումը: ԿԳՆ-ն դրական է գանահատում հայ-գերմանական կրթական համագործակցությունը հատկապես Գերմանիայի ակադեմիական փոխանակման DAAD ծրագրի շրջանակում, որի կողմից Հայաստանի ուսանողներին հատկացվող կրթաթոշակները վերջին տարիներին գրեթե եռապատկվել են: Գերմանիայի բուհերում DAAD-ի կրթաթոշակներով ներկայում սովորում է 140 ուսանող:

Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ Գերմանիայի մի շարք բուհեր ունեն հայագիտության կենտրոններ, որոնք նպաստում են արտերկրում հայագիտության զարգացմանը: Առաջիկայում գերմանական կողմի աջակցությումբ Հայաստանում բացվի Գյոթեի համալսարանի մասնաճյուղ:

«Մենք կարևորում ենք գերմաներենի ուսուցումը Հայաստանի դպրոցներում: Միաժամանակ, ոչ թե առաջինը լինելու պատրանքներ ունենք, այլ ցանկանում ենք շեշտել այն առավելությունը, որը կունենա հավելյալ օտար լեզվի, մասնավորապես գերմաներենի իմացություն ունեցող յուրաքանչյուր մարդ»,- ասել է Հանս-Յոհեն Շմիդտը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը նախատեսվում են մի շարք կրթական նոր ծրագրեր: Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում բացվել է գերմաներենի ուսուցման կենտրոն:

Մեկնաբանություններ (1)

Նելլի
Հիանալի գաղափար է,պետք է արվի հնարավոր ամեն բան,որպեսզի այս լեզվի նկատմամբ ուշադրությւնն ու հետաքրքրությունը մեծանա...մեծագույն ցավ եմ ապրում,երբ լսւմ եմ,որ անգլերենի ,,գովքն,, են երգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter