HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են բազմաթիվ արգելված իրեր

2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ «Վայֆայ» ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող զանգված, 8 առանձին փաթեթներով դեղնավուն փոշենման զանգված, 4 ներարկիչ, 3 մկրատ, 1 ծակող գործիք և 1 մետաղական ձողի կտոր: Խուզարկությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դսևորելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում՝ նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող մարզի դատախազության դատախազի միջնորդությամբ դատարանից ստացված խուզարկություն կատարելու որոշումների հիման վրա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազության կողմից քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել էր, որ շարունակվում են քրեակատարողական հիմնարկի տարածք արգելված առարկաներ ապօրինի ներթափանցման, դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից դրանք ձեռք բերելու, օգտագործելու և շրջանառելու դեպքերը, որոնք կատարվում էին ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության դրսևորելու պատճառով:

Ավելին, ի հայտ էին բերվել բազմաթիվ դեպքեր, երբ ՔԿՀ աշխատակիցներն անձամբ են մասնակցել այդ իրերը դատապարտյալներին կամ կալանավորված անձանց հասցնելու, շրջանառելու գործընթացին: Մինչդեռ ՔԿՀ պաշտոնատար անձինք, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանում են հետաքննության մարմին, իրենց այդ ենթակաների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու շահագրգռվածությունից ելնելով նրանց կողմից կատարված՝ ենթադրյա հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը համարել են զուտ կարգապահական բնույթի խախումներ՝ բավարարվելով նրանց նկատմամբ կարգապահական պատըասխանատվության միջոցների կիրառմամբ:

Մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտաբերված նմանատիպ փաստերի կապակցությամբ դատախազների կողմից հարուցվել էին 6 քրեական գործեր, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի, 5-ը՝ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 8-ին իրականացված խուզարկության արդյունքներով ևս, որոնք վկայում են անգամ քրեադատավարական գործըթնացների հարուցման պայմաններում ՔԿՀ տարածքում ապօրինի առարկաների, իրերի շարունակվող շրջանառման և օգտագործման մասին, քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։